Apple-ն աշնանը iPhone-ի նոր մոդել կթողարկի: Ընդ որում, այն ավանդաբար և՛ թանկ, և՛ էժան տարբերակներ կունենա: Այս մասին է գրում The Wall Street Journal-ը:
Եթե Apple-ը գրագետ մոտեցում ցուցաբերի էժանագին սմարթֆոնների թողարկմանը, ապա այն կարող է ամրապնդել կորպորացիայի դիրքերը:
Վերջին շրջանում գնորդներն ավելի շատ հետաքրքրված են ցածր գնային սեգմենտով, որտեղ Apple-ը փաստացի ներկայացված չէ: Այս առումով էժան մոդելի թողարկումը թույլ կտա ընկերությանը շուկայում ավելացնել իր մասնաբաժինը, ինչպես նաև մեծացնել շահույթը: Մյուս կողմից՝ հարկավոր է շատ լուրջ մոտենալ այս հարցին, քանի որ Apple-ի երկրպագուներից շատերը կցանկանային ավելի շատ թարմացված մոդել տեսնել:











































