Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն փորձում է հնարավորինս հազվադեպ հանրության մեջ հայտնվել իր երկու երեխաների հետ: Կինոաստղն ամբողջ ուժերով փորձում է իր որդուն և դստերը հեռու պահել հասարակության ավելորդ ուշադրությունից:
Սակայն օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհու և նրա ամուսնու՝ Քրիս Մարտինի ավագ դստերը՝ Էփլ անունով 9-ամյա հիասքանչ աղջկան: Նյու Յորքում արված լուսանկարներում ակնհայտ է մոր և դստեր նմանությունը: Բաց գույնի մարզեր, մեծ արտահայտիչ աչքեր. աղջիկը մոր իսկական պատճենն է:














































