Այսօր` oգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22-ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած «Գազ 2401» մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» ուղևորներ՝ 1-ամյա Մանե Վարդանյանը, 23-ամյա Մերի Վարդանյանը և 15-ամյա Մարի Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1-ամյա Մ. Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:
Մանարամասները՝ shamshyan.com-ում










































