Կարագանդայի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը «Սելթիկ»-ի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել:
«Ես ամբողջ գիշեր անգամ աչք չեմ փակել: Ոչնչի մասին չէի կարողանում մտածել, փորձում էի հանգստանալ: Վաղվանից նոր կսկսենք աշխատել:
Եթե տղաներս հաղթահարեն «Սելթիկ»-ի արգելքը, կթողնեմ ծխելը: Ինչքա՞ն ժամանակ եմ ծխում: Շատ, չափից դուրս շատ` 35 տարի»,- ասել է Կումիկովը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը նույնպես մասնակցեց այս հանդիպմանը` խաղադաշտում անցկացնելով 90 րոպե:







































