Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

Նալբանդյանը և Միկաել Ժանը քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգ ային կազմակերպության գործադիր տնօրենը և քարտուղարության գլխավոր պատասխանատուները, նվիրված էր 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին։

Էդվարդ Նալբանդյանը Միկաել Ժանին տեղեկացրեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և այդ հարցը ներառված էր դեկտեմբերին կայացած ՀՀ Նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, որի արդյունքներով պետության ղեկավարը հանձնարարեց ստեղծել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։

Զրուցակիցները քննարկեցին գագաթաժողովի անցկացման հնարավոր ժամկետները, հանգամանալից անդրադարձ կատարեցին գագաթաժողովի բովանդակային և կազմակերպչական բազմաթիվ հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միկաել Ժանը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական խմբի Երևան առաջին առաքելության այցի մասին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ նոյեմբերին Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, ընդունված որոշումների իրագործման ընթացքին, մտքեր փոխանակվեցին ՖՄԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում