Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանը մշակում է պատմամշակութային 60 շենքերի գովազդային անձնագրեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ամփոփել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» 2016թ. ծրագրերը` նշելով այդ ուղղությամբ 2017թ. նախատեսված անելիքները:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2016թ.  շենք-շինությունների վրա տեղադրված գովազդային վահանակների վերահսկման շնորհիվ ապօրինի տեղադրված, այդ թվում՝ հայալեզու գրվածքով օրենսդրությանը չհամապատասխանող 600 վահանակ է հայտնաբերվել:  Դրանց մի մասը համապատասխանեցվել է օրենքին, մյուս մասը` ապամոնտաժվել: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ մինչ այդ, 2014-15թթ. Երևանի փոքր կենտրոնում ամբողջովին ապամոնտաժվել է 158 գովազդային մեծ վահանա կ, որոնք փոխարինվել են ժամանակակից ու գեղեցիկ նմուշներով: Նախորդ տարի 110 վարչական արձանագրություն է կազմվել, ինչը նպաստել է ոլորտը գործող օրենքներին համապատասխանեցնելուն: Այս դեպքում ևս վարչարարության նպատակը եղել է օրենսդրության կիրառումը:  Գովազդի ոլորտի արդյունավետության մեծացման նպատակով 2015թ. մշակված միասնական ծրագիրը հնարավորություն է ընձեռել գովազդային ընկերություններին էլեկտրոնային տարբերակով թույլտվություններ տրամադրելու:

Դավիթ Օհանյանը նշել է, որ մշակութային, համաքաղաքային ու համապետական միջոցառումների համար պատրաստվել է 160 գովազդ, որոնց մի մասը տեղադրվել է նախորդ տարիներին մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում կառուցված վերգետնյա անցումների էկրաններին:  Մասնավորի հետ համագործակցության արդյունք են նաև 74 հեծանվականգառները, 10 նոր կանգառասրահները, գովազդային կրիչներով 310 փողոցային ուղեցույցները, պղնձե ձուլվածքով 80 ուղեցույցները, քաղաքային 11 ժամացույցներն ու գովազդային կրիչներով հեռախոսային 9 կրպակները:

2016թ. մշակվել է Երևանում առկա շենք-շինությունների, պատմամշակութային արժեք ունեցող շենքերին, բազմաբնակարան շենքերին տեղադրված գովազդային վահանակների ընդհանուր հայեցակարգը։ Հայեցակարգին համապատասխան՝ կազմվում են պատմամշակութային արժեք ունեցող 60 շենքերի գովազդային անձնագրեր, որի շնորհիվ կազմակերպությունների գովազդային ցուցանակները համահունչ կլինեն շենքերի ճարտարապետական հորինվածքին: Շենք-շինություններին տեղադրված վահանակների փոխարինումը գովազդային անձնագրերով հաստատված վահանակներով կսկսվի 2017 թվականից, որի շնորհիվ  ակնկա լվում է շինությունների արտաքին տեսքի էական բարելավում։

2016թ. առաջին անգամ կայացել է «Երևան քաղաքի արտաքին գովազդ 2016» փառատոնը, որը մեծ արձագանք է ստացել գովազդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շրջանում։ Փառատոնին հրավիրված են եղել գովազդի ոլորտում ներդրում ունեցող աշխարհահռչակ կազմակերպությունների արտ-տնօրենները։

Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը համատեղ աշխատանքներ են իրականացնում «Խելացի քաղաք»  հայեցակարգի մշակման ուղղությամբ: Քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ Երևանի տեխնոլոգիական հագեցվածությունը, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, էներգախնայողության, անվտանգության, բնապահպանական, ծառայությունների տրամադրման և այլ ոլորտների բարելավմանը նոր ազդակ կհաղորդի, իսկ քաղաքը ավելի գրավիչ կդարձնի ներդրողների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում