Wednesday, 17 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ

2017 թվականը կարող է էլ ավելի վատը լինել ԼՂ հակամարտության համար. Թոմաս Դե Վաալ

Ամեն տարի, երբ Հայաստանի և Ադրբեջանի լեռներում մոտենում է գարնանային հալոցքի շրջանը, գիտնականների և փորձագետների փոքր խումբը, որը հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հարց է տալիս՝ «Պատերազմ կլինի՞»: Այս տարի ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին հետևողներն առանձնահատուկ մռայլ են: 2016 թվականը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է էլ ավելի վատը լինել՝ գրում է Քարնեգի հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս Դե Վաալը:

Դե Վաալը հիշեցնում է 2016թ. քառօրյա պատերազմը, որի հետևանքով զոհվել են ավելի քան 200 հայ և ադրբեջանցի զինվորներ, ինչից հետո թափ առավ դիվանագիտական ակտիվությունը։ Որոշակի համաձայնություններ ձեռք բերվեցին, որոնք աստիճանաբար ձախողվեցին։ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը վերածվել է փոխադարձ մեղադրանքների խառնուրդի։ Հեղինակը մեջբերում է Բենջամին Ֆրանկլինի խոսքերն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։ Կովկասում նոր հակամարտությունը կարող է դառնալ հազարավոր զոհերի և տնտեսական մեծ վնասների պատճառ։ Չնայած դրան՝ վտանգ կա, որ կողմերը կարող են սխալ հաշվարկ անել և, ի վերջո, պատերազմ սկսել՝ չնայած առողջ դատողությանը՝ ասվում է հոդվածում։

Դե Վաալի խոսքով՝ 1994-1995թթ. ձեռք բերված պայմանավորվածությունները գնալով ավելի անկայուն են դառնում, իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը չի կարողանում լուծել ստեղծված իրավիճակը։ Այժմ շփման գիծը Եվրոպայում ամենառազմականացված գոտին է՝ հրետանիով, հեռահար հրթիռային համակարգերով, հարձակողական ուղղաթիռներով և ռազմական անօդաչու թռչող սարքերով: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացվող միլիարդավոր դոլարներ է ծախսել նոր զենք ձեռք բերելու համար: Հայերն ավելի քիչ գումար են ծախսել, բայց պահպանել են համոզիչ պաշտպանական մարտունակությունը՝ զեղչված գներով ռուսական զենք գնելու շնորհիվ:

Դե Վաալի խոսքով՝ այժմ, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական նախաձեռնությունը փակուղի է մտել, Բաքուն կրկին կանգնել է ռազմական լծակը փորձարկելու գայթակղության առաջ։ Վտանգն այն է, որ փոքր գործողությունները անխուսափելիորեն կվերաճեն նախորդ բախումներից էլ ավելի լուրջ բանի։ Ադրբեջանական իշխանությունները կհայտնվեն առավել մեծ տարածքներ գրավելու ճնշման ներքո՝ ի տարբերություն 2016թ. նրանց հսկողության տակ անցած փոքր հողակտորների: Հայկական կողմը հասարակական ճնշման տակ ստիպված կլինի ավելի ուժեղ դիմադրել, քան անցած տարվա ապրիլին, և չեղարկել հակառակ կողմի բոլոր ձեռքբերումները՝ գրում է հոդվածագիրը։

Դե Վաալի կարծիքով՝ հակամարտող կողմերը գերագնահատում են իրենց ռազմական կարողությունները։ Նա հիշեցնում է, որ երկու կողմերն էլ լուրջ սպառազինություն են ձեռք բերել, որոնց թվում են «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, որոնք Հայաստանը գնել է Ռուսաստանից։ Ադրբեջանն էլ իր հերթին մեծ քանակությամբ զենք է գնել Իսրայելից։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում նավթային բումն ավարտվել է, տնտեսությունն անկում է ապրում, մանաթն արժեզրկվում է։ Հայաստանում ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, որից հետո երկիրն անցում է կատարելու նոր Սահմանադրության, և երկրի կառավարումը նախագահական համակարգից փոխվելու է խորհրդարանականի։ Սա ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի կողմից արված շախմատային քայլ (գամբիտ), որի նախագահական լիազորություններն ավարտվում են 2018թ., այս կերպ նա փորձում է պահել սեփական իշխանությունը։ Փոփոխությունը վիճելի է, և ընդդիմությունն օգտագործելու է ընտրությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բոլոր հնարավոր ձևերով մարտահրավեր նետելու համար՝ գրում է Դե Վաալը։

Անկայունության վերջին գործոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն է, ինչպես նաև ԵՄ-ում տիրող ճգնաժամը, որը զգացվում է Հարավային Կովկասում և կարող է դրդրել կողմերին անպատասխանատու գործողությունների՝ կարծում է հոդվածագիրը։

«Եթե կռիվ լինի, դժվար կլինի այն վերահսկել։ 2016թ. ապրիլին Մոսկվայի միջնորդությամբ կողմերը բանավոր հրադադար հաստատեցին։ Բայց թյուրըմբռնում է, որ Մոսկվան սանձում է ԼՂ հակամարտությունը։ Մոսկվան սկսած 1988թ.-ից չի կարողացել վերահսկել իրավիճակը, փորձել է տարբեր կերպ պաշտպանել այս կամ այն կողմին կամ միջնորդությամբ հանդես գալ։ Վերջին ժամանակներս երկու երկրներում էլ անվստահություն կա Ռուսաստանի հանդեպ։ Ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երևանը թույլ չեն տա Մոսկվային սեփական օրակարգը պարտադրել իրենց համար թիվ մեկ ազգային խնդրում»,- գրում է դե Վաալը։

Հարավային Կովկասում նոր հակամարտության սկիզբը վերջին բանն է, որ կարող է մեկը ցանկանալ, մասնավորապես՝ հասարակ հայերը և ադրբեջանցիները, որոնք կհայտնվեն դրա կենտրոնում՝ եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում