Կանադացի ատամնաբույժ Մայքլ Զաքը, որը 2011թ. 32.000 դոլարով գնել էր Լենոնի սեղանատամը, մտադիր է ամերիկացի գիտնականների աջակցությամբ կլոնավորել մեծն բիթլին:
Ատամնաբույժը պնդում է, որ համագործակցում է ամերիկացի մասնագետների հետ և նրանց արդեն դրա համար տվել է գենետիկական նյութը:
Ատամնաբույժը վստահ է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը նրա կյանքում ամենաբանականը կլինեն:








































