Գերմանիան և Իտալիան, չսպասելով ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշմանը, միակողմանի որոշմամբ դադարեցրել են զենքի արտահանումը Եգիպտոս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:
ԵՄ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թվականին, երբ տապալվեց նախագահ Հոսնի Մուբարաքը, ԵՄ երկրները տվել են այդ երկիր ընդհանուր առմամբ 300 մլն եվրոյի զենքի մատակարարման լիցենզիաներ: Զենք, ռազմական տեխնիկա և սարքավորումներ են Եգիպտոս մատակարարել Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բելգիան, Չեխիան և Բուլղարիան:
Այսօր Բրյուսելում ընթացող ԵՄ երկրների արտգործնախարարների արտապլանային հանդիպումը նվիրված է եղել Եգիպտոսի հետ ԵՄ հարաբերությունների վերանայմանը:









































