Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Որ կուսակցությունից է առաջարկ ստացել և ում կմիանա Գործատուների միության նախագահը

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի միությունը պատրաստվում է միանալ Գագիկ Ծառուկյան դաշինքին, նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին և հավաստիացրեց, որ նման առաջարկ չի ստացել:

«Առաջարկներ եղել են այլ տարբեր քաղաքական ուժերի կողմից, որևէ մեկին խոստումներ չեմ տվել: Վերջնական որոշում մենք դեռ չենք կայացրել: Այդպիսի առաջարկ եղել է Հրանտ Բագրատյանի կողմից, Վարդան Օսկանյանի կուսակցությունից, կիսատ թողնված առաջարկ եղել է ՀԱԿ-ի կողմից: Առաջարկները կշարունակվեն, և դա, կարծում եմ, պատահական չէ, մեր միությունը շատ մեծ է, հազարավոր անդամներ ունի»:

Գ. Մակարյանի կարծիքով՝ այսօր կուսակցությունների հաղթանակի, հաջողության գործոնը ոչ թե նրանց անդամների թվաքանակով է պայմանավորված, այլ ուժեղ, ինտելեկտուալ գաղափարներ ներկայացնելով:

«Շատ կուսակցություններ նախընտրում են ապագայից խոսել, ավելի շատ խոստումներն են գերակշռում, քան գործը:

Դանակը ոսկորին է հասել. Հայաստանի տնտեսությունն այդ վիճակում է, եթե մենք տեսնենք, որ մեր միջամտությամբ կարող են կտրուկ դրական փոփոխություններ տեղի ունենալ, կփորձենք դա արագացնել: Մենք կարող ենք օգնել տարբեր կուսակցությունների, որ կուսակցությունները լավ ծրագրերով գան և լավագույնները հաղթեն:

Դեռևս ոչ մի կուսակցության չենք հարում, ինձ համար նույնիսկ անհասկանալի է, թե ով ում հետ է միավորվում: Մարդիկ կան, որոնք երեկ պետական ապարատում էին, այսօր հակառակ կողմում են, տարբեր համբավի մարդիկ չգիտես ով ում հետ է միավորվում, և հասկանալի չէ, թե այդ միավորումները գծագրված են, պատահական են, թե կառավարվող մոդելի մեջ են: Ես անալիտիկ մտածելակերպ ունեմ, պետք է այս ամենը հասկանամ, որ կարողանամ ինչ-որ որոշման գալ: Ես գտնվում եմ չշտապելու ռեժիմի մեջ»,- նշեց Գ. Մակարյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ից առաջարկ ստանալու դեպքում միանաք նրան, Գագիկ Մակարյանը նշեց, որ նախ պետք է ճշտել, թե լինելով իր հետ՝ ի՞նչ են կարողանալու անել, ի՞նչ են ձեռք բերելու և ի՞նչ են կորցնելու. «Ինքնուրույնությունը ամենաբարձր արժեքն եմ համարում, եթե մենք պետք է դառնանք տվյալ կուսակցության կոնսպեկտի մի մասը, թե ինչ պիտի խոսենք, նման զոհաբերության չենք գնա: Ես ռացիոնալ մտածող եմ, ինձ դժվար կլինի պրիմիտիվ կերպով խաբել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում