Արիզոնայի նահանգային դատարանն օրինական է համարել Arizona Daily Star թերթի լրագրողի աշխատանքից ազատելը, որը հաջորդել է Twitter միկրոբլոգերի կայքում իր հրապարակմանը: Այս մասին հաղորդում է Business Insurance կայքը: Այսպիսով դատարանը մերժեց լրագրողի հայցը:
Լրագրողը պարբերաբար հրապարակումներ է արել իր կայքէջում՝ ծաղրելով իր թերթի աշխատանքը, աշխատակիցներին, հեգնանքով խոսելով քաղաքի մասին, այնտեղ ծայր առած հանցագործությունների՝ անվանելով Թուսոնը «մահաբեր» և «արյունալի»: Թերթը բազմիցս խնդրել է նրան դադարեցնել ծաղրել թերթը և նմանատիպ հրապարակումներ անել, սակայն լրագրողը հրաժարվել է:
Հիշեցնենք, որ հենց այս քաղաքում է կատարվել հայտնի սենատոր Գաբրիել Ջիֆորդսի մահափորձը, որից հետո վերջինս երկար ժամանակ գամված է եղել մահճակալին: