«Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռուուլինգը դատարանում ստիպված պետք է ապացուցի, որ նրա գրքերից մեկը գրագողություն չէ: Լոնդոնի Գերագույն դատարանի դատավոր Դեւիդ Քիչը չի մերժել գրող Էդրիան Ջեյքոբսի ներկայացուցչի հայցը, ով Ռուուլինգին մեղադրում է Ջեյկոբսի «Հրաշագորժ Վիլիի արկածները» գրքի սյուժեից օգտվելու մեջ:
Ջեյքոբսի ներկայացուցիչները պնդում են, որ Ջեյկոբսի գրական գործակալը` Քրիսթոֆեր Լիթլը, այնուհետեւ դարձել է Ջոան Ռուուլինգի գործակալը: Էդրիան Ջեյքոբսը մահացել է 1997թ. ծայրահեղ աղքատության մեջ: Լիթլը պնդում է, որ ինքը երբեւէ չի կարդացել Ջեկոբսի այդ ստեղծագործությունը: