Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

Ընդդեմ ՀՀԿ-ի և «չուզողների». ինչո՞ւ ԱԻՄ-ը միացավ Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը   ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ իրենց կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան-Վարդան Օսկանյան-Արամ Սարգսյան համագործակցությանը: ԱԻՄ-ի ղեկավար մարմինը նման որոշման է հանգել քվեարկության արդյունքում՝ 19 «կողմ» և 2 «դեմ»։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց ԱԻՄ ղեկավար մարմնի անդամ, որոշմանը կողմ քվեարկած Գագիկ Սարուխանյանին։

– Պարոն Սարուխանյան, դուք միանգամայն տարբեր պատկերացումներ ունեք Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ, ինչպե՞ս ստացվեց, որ նման որոշման հանգեցիք։

– Դուք միանգամայն ճիշտ եք։ Բայց ես միշտ ասել եմ, որ հարկավոր է ստեղծել մի ամբողջական դաշինք ՝ ընդդեմ ՀՀԿ-ի։ Պետք է կողքի դնենք տարաձայնությունները, նույնիսկ վիրավորանքները՝ հանուն Հայաստանի փրկության։ Եթե մենք այս շանսն էլ բաց թողնենք, ուրեմն էլ ավելի ծանր դրության մեջ կհայտնվի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդհուպ պետականություն կորցնելու եզրին։ Որ ասում են՝ համախմբվել է պետք, ես ուզում եմ հարցնել այդ ասողներին՝ ով ում հետ պետք է համախմբվի, սա արդեն պրոցես է, թող միանան։ Չնայած զգուշավորությունը լավ բան է, ես կուզեի մտածել, որ ոչ թե մենք ենք միացել, այլ այն հայտարարությունը, որ մենք դեռ նոյեմբերին հնչեցրել ենք, և ես Օսկանյանին անձամբ եմ տարել ԱԻՄ-ի գրությունը. կուզեի մտածել, որ ԱԻՄ-ին են միանում։

– Այսինքն՝ իրե՞նք են ձեզ միանում։

–  Հոգեբանորեն կուզեի այդպես ընդունել։ Չնայած տարբերություն չկա՝ ով ում է միացել։ Սա հայկական վատ մտածելակերպ է, ես կանխազգալով առաջ ընկա՝ ասելով. համարեք մեզ են միացել։ Մեր ժողովրդի համար շատ կարևոր է՝  ով է ում միացել։ Կարևորն այն է, որ միասին ճանապարհ են գնում՝ մանավանդ, որ սա ժամանակավոր դաշինք է։ Մենք չենք հրաժարվում մեր դիրքորոշումներից՝ ազատական, չենք մոռանում ժամանակին այս կամ այն պաշտոնյայի կատարածը։ Այսօր կան այլ դաշինքներ՝ պետք է ստեղծել դաշինքների միություն, այսինքն՝ մեկ թիմ ՝ընդդեմ Հանրապետական կուսակցության։ Մենք չենք գնում հինգ տոկոս հաղթահարելու, գնում ենք հաղթելու, ոչ թե արևի տակ տեղ փնտրելու։ Ես կցավեմ, եթե այլ միացողներ չլինեն։ Մեր հաղթանակի դեպքում Ազգային ժողովը պետք է գործի մեկ տարի, առավելագույնը՝ երկու, մինչև կարգավորենք երկրում եղած ճեղքերը,  և նոր ընտրություն նշանակվի։ Դրանով է  պայմանավորված ժամանակավոր լինելը։

– Այսինքն՝ ցանկացած գնով դուրս գալ ընդդեմ ՀՀԿ-ի, և կապ չունի, թե ում հետ։ Կապ չունի՞, թե այդ գործիչներն ինչ դերակատարություն են ունեցել Մարտի մեկին, և այն հանգամանքը, որ կազմել են այդ ռեժիմի մի մաս և պաշտոնանկությունից  հետո դարձել ընդդիմադիր։

– Ճիշտ եք, այդպիսի տեսակետ կարող է լինել։ Այդպիսի տեսակետ առաջ քաշողները չուզողներն են, որ այդ միասնությունը չկայանա։ Ես ասեմ մի բան՝ մենք դատարան չենք, այն պաշտոնյաները, որոնք ժամանակին մասնակցել են թալանին, կամ իրենց մատը խառն է եղել այս կամ այն գործառույթն իրականացնելուց, անպայման դատարանի առջև պատասխան են տալու, անկախ նրանից՝ իմ դաշինքից է, թե իմ համակուսակիցը։ Երբ մենք ասում ենք՝ սա ժամանակին թալանել է, սա ժամանակին աջակցել է, իրենց դուդուկի տակ է պարել՝ ոնց նայում ես, մնում ես մենակ։ Այդպես մենակ կմնան բոլորը։ Մենք ասում ենք՝ կողքի դնենք մնացած հարցերը,  կարգավորենք ու  հետո նոր որոշենք՝ ով ինչի համար է պատասխանատու։

– Հիմա երբ միասին գնաք խորհրդարան ու հարց դրվի՝ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու հետ կապված, ինչպե՞ս կվերաբերվեք այն հանգամանքին, որ դաշինքի մյուս անդամներն ասեն, թե Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանն է։

– Նախևառաջ՝ շատ եք առաջ ընկնում։ Պետք է դեռ հայտնվել Ազգային ժողովում։

– Բայց միացել եք, որ հայտնվեք։

– Այդ միացումը դեռ քիչ է։ Այդ ֆորմատով միացումը դեռ քիչ է։ Էլ ավելի շատ է  պետք։

– Օրինակ՝ որ Ծառուկյանն է՞լ միանա։

– Բաց  է բոլորի համար։ Չնայած ես համարում եմ, որ եղած գործիչներից ոչ մեկը լուրջ քաղաքական գործիչ չէ, նույնիսկ քաղաքական գործիչ չէ։ Մեկը բարերար է, մեկը՝ զինվորական, բայց դա չի ենթադրում քաղաքականությամբ զբաղվել։ Քաղաքական խնդիրներ բարձրացնում է միայն ԱԻՄ-ը։ Ո՞ր կուսակցությունն է իր առաջ դրել մի խնդիր ու այդ ծրագիրն իրականացրել։ Ոչ մեկը, ընդամենը աչքաչափով կառավարում են, դրանով երկի՞ր է պահվում։ Պետական կառավարման մտածելակերպ ու գործունեություն ծավալել է միայն ԱԻՄ-ը։

– Օրինակ՝ ի՞նչ գործունեության մասին է խոսքը։

– Ցույց տվեք մի կուսակցություն, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իր տեսլականն է ներկայացրել Սահմանադրական դատարանին ու Ազգային ժողովին։ Անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փախավ, մենք լրագրողների հետ գնացինք փաթեթը մեր ձեռքին՝ փախավ, որովհետև այդ փաթեթին ծանոթ էր, որովհետև ոչ մի կետին նա  նա չէր կարող առարկել և ասել՝ այս մի բանը այն չէ. փախավ, որ առերես չհանդիպի մեզ հետ։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է միանշանակ համախմբվենք։ Մի հարց տամ՝ եթե վաղը կամ մյուս օրը թուրքերը լայնածավալ հարձակում իրականացնեն մեր սահմանի վրա, պե՞տք է մտնեմ խրամատ՝ իմանալով, որ այդ խրամատում դաշնակցական  կա, ՀԱԿ-ից մարդ կա կամ Սեյրան Օհանյանն է, Ծառուկյանի բարեկամներն ու ընկերներն են։ Պե՞տք է  մտնեմ՝ իհարկե, ճար չկա։ Այսօր քաղաքական առումով օրհասական պահ է։ Պետք է միասնաբար ձերբազատվել այս իշխանություններից։

 

Լուսանկարը ՝  news.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում