Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է, որ շարունակում է վստահել ազգային թիմի բոլոր երեք դարպասապահներին:
Դել Բոսկեն, մասնավորապես, խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին, ով չի ընդգրկվել «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում «Բետիս»-ի դեմ խաղի ժամանակ:
«Կասիլյասի հարցը վերաբերվում է իրեն և իր ակումբին: «Ռեալ»-ի հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին, իսկ ազգային հավաքականի` Ֆինլանդիայի ընտրանու դեմ հանդիպման հայտացուցակը կհրապարակենք օգոստոսի 30-ին: Չեմ կարծում, թե դարպասապահի գծում փոփոխություններ կկատարենք: Մենք գոհ ենք ազգային թիմի բոլոր դարպասապահներից, իսկ Կասիլյասը յուրահատուկ խաղացող է իսպանական ֆուտբոլում»,-Goal. com-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:










































