32-ամյա հարձակվող Սամյուել Էտո’Օն, հավանաբար, կշարունակի հանդես գալ «Անժի»-ում ևս մեկ տարի` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Այդ մասին է տեղեկացնում Bobsoccer-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը վաղուց արդեն ստացել է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը նախատեսած բոլոր վճարները: Էտո’Օն, իհարկե, կարող է հեռանալ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը կամ ձմռանը, սակայն միայն այն դեպքում, եթե վերադարձնի մեկ տարվա աշխատավարձը:
Հիշեցնենք` «Անժի»-ն արդեն լքել են Իգոր Դենիսովը, Յուրի Ժիրկովը, Ալեքսանդր Կոկորինը, Մուբարակ Բուսուֆան, Լասանա Դիարան և Օլեգ Շատովը: Առաջիկա օրերին ակումբը պաշտոնապես կլքի Վիլիանը:








































