Թուրքիայի Քըրըքալե քաղաքում գիշերը պայթյուն է որոտացել քիմիական արտադրանքի պահեստում, հաղորդում է Sabah-ը:
Պարբերականի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Վնասվածքներ ստացած վեց մարդիկ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Պայթյունից հետո պահեստում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է անտառային զանգվածի վրա: Հրշեջներին հաջողվել է մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարել հրդեհը:









































