Հորդանանում կկառուցվի ատոմային հետազոտական ռեակտոր, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հորդանանի ատոմային էներգիայի հարցերով հանձնաժողովը հաստատել է ռեակտորի շինարարությունը Իրբիդ քաղաքում: Այն կունենա 5 մեգավատտ հզորություն:
Ռեակտորը կկառուցվի ատոմային էներգիայի ուսումնասիրության հարավկորեական ինստիտուտի և Daewoo Engineering and Construction Co. ընկերության մասնակցությամբ:
Ռեակտորի ստեղծումը նախատեսվում է ավարտել մինչև 2016թ.:








































