Գերմանիայի Դոսենհայմ քաղաքում երեքշաբթի երեկոյան անհայտ անձը կրակոցներ է արձակել՝ սպանելով 3 մարդու: Եվս 5-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Դեպքը տեղի է ունեցել ռեստորանի շենքում՝ քաղաքի սպորտային ակումբներից մեկում:
Չարագործը ինքնասպան է եղել: «Հանգամանքները, դրդապատճառները և իրադարձությունների ճշգրիտ ընթացքը դեռևս պարզ չեն»,- ասել է տեղի ոստիկանության մամլո ծառայության ներկայացուցիչ Թոբիաս Կայլբախը:









































