Ֆրանսիայի Դովիլ քաղաքում մեկնարկող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, ըստ «Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրների, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը հանդես կգան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համատեղ հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ «Մեծ ութնյակում» երկրների հավաքը տեղի կունենա մայիսի 26-27-ին: