«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը «Լացիո»-ի դեմ սուպերգավաթային խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Մեր նպատակը հեթ-տրիկն է` «Սկուդետտոն», Չեմպիոնների Լիգան ու երկրի գավաթը: Մենք բոլոր նախադրյալներն ունենք երեք մրցաշարերում էլ հաղթելու համար:
Թուրինն իմ քաղաքն է: Ընտանիքս այստեղ իրեն շատ լավ է զգում: Պայմանագրի երկարաձգումը խնդիր չէ: Այո, շատ ակումբներ են հետաքրքրվում իմ ծառայություններով, օրինակ` «Ռեալ»-ը, բայց ես մտածում եմ միայն «Յուվե»-ի մասին»,- նշել է չիլիացին:








































