Իտալական մամուլի փոխանցմամբ՝ «Միլան»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին գովեստի խոսքեր է հղել Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիին:
«Բալոտելին հանդիսանում է Իտալիայի առաջնության լավագույն կենտրոնական հարձակվողը: Որպես «Միլան»-ի երկրպագու, հուսով եմ, որ նա ընթացիկ մրցաշրջանը կավարտի Ա Սերիայի լավագույն ռմբարկուի կարգավիճակում: Սա շատ կարևոր շրջան է նրա, ակումբի և ազգային հավաքականի համար»,- նշել է Ինձագին:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Միլան»-ը կպայքարի «Վերոնա»-ի դեմ:








































