«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը հարգանքի տուրք է մատուցել թիմի լեգենդար դարպասպահ Բերտ Տրաուտմանին:
Անգիացի ֆուտբոլիստը «քաղաքայիններ»-ի մարզմանը ներկայացել է Տրաուտմանի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Տրաուտմանը, ով պաշտպանել է «Սիթի»-ի գույները 1949 – 1965 թթ, մահացել է ընթացիկ տարվա հունիսին՝ 89 տարեկան հասակում:






































