Ամերիկացիներն ու կանադացիները 45 րոպե մնացել են առանց առցանց գնումների: Amazon.com կայքն անհասանելի է եղել երկուշաբթի: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ինչ վերաբերում է իրական թվերին, ապա Amazon.com-ի ժամանակավոր անջատումը, Puget Sound Business Journal-ի տվյալներով, ընկերությանը 4.72 մլն դոլար է արժեցել կամ մեկ րոպեի դիմաց՝ 117.88 դոլար: Սա համեստ գնահատական է, քանի որ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին այցելուների հոսքը հաճախ գերազանցում է նորման:
Կայքի անհասանելի լինելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է սակայն, որ պորտալի մի քանի տարբերակներ, որոնք աշխատում են արտերկրում, շարունակել են գործել նորմալ ռեժիմով: Առանց որևէ խնդրի հնարավոր է եղել մուտք գործել նաև ընկերության կողմնակի կայքեր՝ Zappos և Diapers:
Ամեն օր Amazon.com է մտնում ԱՄՆ-ի 77 մլն այցելու:







































