le10sport հանդեսի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն շարունակում են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանիի տրանսֆերի ձեռքբերման համար:
Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմը պատրաստ է 20 մլն եվրո վճարել խաղացողի տեղափոխության դիմաց: Ֆուտբոլիստը վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պորտուգալացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև իտալական «Ռոմա»-ն:







































