Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Միհրան Պողոսյանը ուրիշի «բոստան» է մտել, Տարոնի ձայներն է «փախցնում». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ–ով Ավանը, Քանաքեռ–Զեյթունը և Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը: Քանի որ երկուսն էլ ՀՀԿ–ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) և յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձևավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն ըստ «Փաստի» տեղեկությունների, նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու:

Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաև նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար: Ընդ որում, Մ. Պողոսյանը կարողացել է իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր եղել են շտաբի պետեր, գիտեն տվյալ թաղն իր ողջ ուղնուծուծով, ունեն որոշակի հեղինակություն: Ավելին, Մ. Պողոսյանն արդեն սկսել է ձևավորել ոչ պաշտոնական շտաբներ: Իսկ այդ շտաբների պետեր են նշանակվել այն նույն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Տարոն Մարգարյանի կամ էլ նրա աներորդու նախընտրական շտաբները: Ընդ որում, այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում:

Ճամբարը փոխած այդ մարդկանց տրամաբանությունը հստակ է: Ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ ՀՀԿ նախընտրական շտաբների պետերը ներքին կարգով, այսպես ասած, աշխատավարձեր են ստացել, Ավանում այդ ամենը արվել է անվճար, հանուն Տարոնի: Երկար տարիներ նրանք աշխատել են ավանցի Տ. Մարգարյանի համար` հույսով, որ մի օր իրենց կատարած ոչ այնքան շնորհակալ գործը կգնահատվի, իրենց վարձահատույց կլինեն: Բայց շատերի ակնկալիքները երևի չեն արդարացել` ի վերջո, քանի մարդու կարող են աշխատանքի տեղավորել, քանիսին կարող են լավություն անել: Ու շատերը դժգոհ են մնացել:

Հիմա հենց այդ դժգոհների միջոցով էլ Միհրան Պողոսյանը փորձում է իր գործն առաջ տանել: Այս ամենին տարոնականները դեռևս լուռ, բայց ատամները կրճտացնելով հետևում են: Թե պատասխան ինչ քայլեր կձեռնարկվեն, դժվար է ասել: Գործը կհարթվի վերևներո՞ւմ, թե առաջին գիծ դուրս կգան ներքևները, ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում