Գերմանական Վոլֆենբյուելի գրադարանում հայտնաբերել են ռեֆորմատոր Մարտին Լյութերի հնագույն ձեռագրերը: Այդ մասին հաղորդում է Wolfenbütteler Zeitung-ը:
Գրադարանում աստվածաբան-գիտնական Ուլրիխ Բուբենհայմերը հայտնաբերել էր արտասովոր գրառումներ, իսկ փորձաքննությունը ցույց տվեց, որ դրանք համընկնում են Լյութերի ձեռագիր տեքստերի հետ:
Այդ գրառումները թողնվել են ռեֆորմատորի ժամանակակցի՝ իտալացի հոգևորական, պոետ և հումանիստ Բատիստա Մանտովանոյի տեքստերի վրա: Լյութերը գրառումներում մեկնաբանել է առանձին լատինական բառերի նշանակությունը: Փիլիսոփայի այլ ստեղծագործություններից հայտնի է դառնում, որ Մանտովանոն առաջին ժամանակակից պոետն է, ում աշխատանքները նա ուսումնասիրել է Էրֆուրտում 1505-1511 թթ.:
Լյութերի ձեռքով իրականացված գրառումներ հայտնաբերվել են նաև Հակոբ Վիմֆելինգի «Կայսերական քրոնիկայում»:










































