Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչի, ով ամանորի գիշերը հարձակում էր գործել Ստամբուլի Օրտաքյոյ շրջանում Reina գիշերային ակումբի վրա։ Այս մասին հայտնում է Ihlas գործակալությունը։
Հաղորդվում է, որ արմատներով Ուզբեկստանից Աբդուլգադիր Մաշարիպովը ձերբակալվել է Ստամբուլի Էսենյուրտ շրջանի բնակելի համալիրներից մեկի տարածքում հատուկ գործողության ընթացքում։ Նա թաքնվել էր ծանոթի տանը։ Ներկայում նրան տեղափոխել են Անվտանգության հարցերով վարչություն։
Նրա կողմից հունվարի 1-ի գիշերը կատարված հրաձգությունը խլել է 39 մարդու կյանք, որից 16-ը՝ օտարերկրացիներ։











































