Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի այցն Իրան չի կայացել:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով IRIB-ն, այցը չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից:
Նախարարությունը, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել այս կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Trend գործակալությունը հաղորդել էր, որ Սուլթանովն օգոստոսի 18-ին եռօրյա այցով մեկնել է Իրան՝ երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հրավերով:






































