Մալայզիայում ոչ մուսուլմաններին արգելել են կիրառել «Ալլահ» բառը՝ հաղորդում է Al-Arabiya-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ներքին գործերի նախարար Դաթուկ Սերի Ահմադ Զահիդ Համիդը:
Նրա խոսքով՝ միայն մուսուլմաններն իրավունք ունեն կիրառել այդ բառը:
Միևնույն ժամանակ, վերջնական հրամանը կարող է հրապարակվել օգոստոսի 22-ին, երբ այն կհասնի երկրի Գերագույն դատարան:






































