«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը սեփական հեռուստաալիքն է թողարկում ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում «Ալ-Ջազիրա Ամերիկա» անվանումը ստացած հեռուստաալիքը կմրցակցի այնպիսի լրտավական հեռուստաալիքների հետ, ինչպիսիք են CNN-ը, Fox News-ը, MSNBB-ն, հաղորդում է ITAR-TASS-ը:
Նոր հեռուստաալիքի բազան կլինի Նյու Յորքում, այն ամբողջ երկրում կունենա 11 բյուրո. Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյոմ, Դալլասում, Դեթրոյթում, Չիկագոյում, Դենվերում, Մայամիում, Սիեթլում, Նեշվիլեում և Նոր Օռլեանում: Նոր հեռուստաալիքի պոտենցիալ լսարանը 50 մլն մարդ է:









































