Միխեիլ Սաակաշվիլին սուր քննադատության է ենթարկել Վրաստանի նապագահի պաշտոնի թեկնածուներին: Այս մասին նախագահը հայտարարել է Բաթումում:
«Ես վստահ եմ, որ վրացի ժողովուրդն ավելի խելացի է, քան ոմանց թվում է: Դրա համար էլ մենք նրա հետ պետք է հարգալից վարվենք: Այսօր վրացի ընտրողին առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք իրենց ինտելեկտուալ զարգացմամբ ավելի ցած են կանգնած, քան հասարակությունը: Դրանից ելնելով՝ ես վստահ եմ, որ վրացական էլեկտորատի ներկայացուցիչներն իմաստուն որոշում կընդունեն՝ իրենց՝ ժողովրդավարական երկրի նախագահի պատկերացումներին համապատասխան»,- ասել է Սաակաշվիլին:











































