Թեպետ Դոմինիկ Ստրոս Կանի հրաժարականից հետո Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, սակայն BRICS անդամ երկրները` Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը, հայտարարել են, որ պետք է վերջ դնել այդ պաշտոնում եվրոպացի նշանակելու ավանդույթին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս երկրները քննադատության ենթարկել եվրոպացի պաշտոնայներին, որոնք կրկին պնդում են, թե այդ պաշտոնը պետք է գլխավորի եվրոպացի: Նրանք կոչ են արել «հրաժարվել կայացած չգրված հաամձայնագրերից, որոնք պահանջում են, որ ԱՄՀ ղեկավարն անպայման Եվրոպայից լինի»:
Անցած շաբաթ BRICS անդամ երկրները հայտարարել էին, որ առաջարկելու են մեկ միասնական թեկնածու, սակայն չկարողացան համաձայնեցնել դա:











































