Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Լևոն Երանոսյանի պարգևը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»․ Արտակ Զեյնալյան

Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն։ Այս մասին ասվում է օրերս հրապարակված Human Rights Watch-ի 2017թ. Համաշխարհային զեկույցում: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ ինքը լիովին համամիտ է վերոնշյալ զեկույցում տեղ գտած այս գնահատականի հետ։

«Այդպիսի գնահատականներ մենք նախկինում տվել էինք և ընդհնարապես Human Rights Watch կազմակերպության նմանատիպ մոտեցումը ձևավորվում է մեր տված գնահատականների հիման վրա, այսինքն, ես ամբողջությամբ կիսում եմ դրանք»,-նշեց Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի այդ հաշվետվողականությունը՝ ինչի մասին, որ խոսվում է զեկույցի մեջ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․

«Պետությունը կլիներ ավելի ժողովրդավարական, ավելի իրավական, մարդիկ իրենց կզգային որպես իրենց երկրի տեր և նաև կզգային, որ երկրում փոփոխությունների շանս կա  և կարելի կլիներ հասնել արդյունքի, որ երկրում իշխանությունը հնարավոր է փոխել և ընտրական ինստիտուտների միջոցով ձևավորել նոր իշխանություն և հավատալ դրան»։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մատնանշվում է նաև, որ 2016թ․ հուլիսին և օգոստոսին ՀՀ իշխանությունները կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց:

Նկատենք նաև, որ 2016թ-ի դեկտեմբերին  Սերժ Սարգսյանը ոսկե մեդալով է պարգևատրել Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին  «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին, ինչին անդրադարձ է կատարվել նաև այս զեկույցում։ Այս համատեքստում պարոն Զեյնալյանը ընդգծեց․

«Կարծում եմ, որ այդ պարգևը ոչ թե  Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի ժողովրդի անունից է տրված, այլ Սերժ Սարգսյանի անունից։ Դա անհատական, մասնավոր պարգև է, ինչը որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։  Դա անհամարժեք է, որովհետև  ՀՀ-ն այդպիսի պարգև այդպիսի պարագայում տալ չի կարող»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում