Լոնդոնի «Արսենալ»-ը Գելզենկիրխենի «Շալկե 04»-ին տրանսֆերային առաջարկ է ուղարկել Ացուտո Ուչիդայի համար:
«Զինագործները» պատրաստ են Ճապոնիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 7 մլն եվրո, հայտնում է Goal.com-ը:
Գերմանական ակումբը դեռևս չի պատասխանել Արսեն Վենգերի թիմի առաջարկին: Ինքը` խաղացողը, դեմ չէ նման տեղափոխությանը:








































