Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Շավարշը կեղծ ոսկու դիմաց Հայաստանի բանկերից 25 միլիոն դրամ վարկ է ստացել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Մուրադյանի և Արայիկ Շահինյանի գործի դատավարությունը:

Ամբաստանյալների համեստ երկյակի հանդիման տուժողների տպավորիչ շարքն էր՝ ի դեմս հայաստանյան բանկերի՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ», «Հայէկոնոմբանկ», «Հայբիզնեսբանկ», «Պրոմեթեյ բանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Ինեկոբանկ», «Կոնվերսբանկ», «Անելիք բանկ», «Արդշինինվեստբանկ»:

Ըստ դատական ակտի՝ 25-ամյա Շավարշ Մուրադյանը, գտնվելով Մոսկվայում, իր ծանոթ Ժիրոյից իմացել է, որ Երևանում՝ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկայում ոսկերիչ Արայիկ Շահինյանն ունի ոսկե զարդերի արտադրամաս և պատվերի դեպքում կարող է պատրաստել արտաքուստ ոսկե, բայց իրականում կեղծ ոսկե զարդեր, որոնց պարունակության մեծ մասը ոսկու փոխարեն կազմելու է արծաթ կամ արժեք չներկայացնող պղինձ:

Ժամանելով Երևան՝ Շավարշ Մուրադյանը հանդիպել է 48-ամյա Արայիկ Շահինյանին, պատվիրել է կեղծ ոսկե շղթաներ ու թևնոցներ՝ ներկայացնելով, իբր դրանք իրացնելու է Մոսկվայում:

Արայիկ Շահինյանն ընդունել է պատվերը և համապատասխան վճարի դիմաց 2012 թվականի փետրվարի 6-ից մինչև մարտի 28-ը սեփական միջոցների հաշվին պատրաստել մոտ 2 կգ ընդհանուր քաշով կեղծ շղթաներ ու թևնոցներ՝ ընդամենը 20 տոկոս ոսկու, մնացածը՝ արծաթի կամ պղնձի պարունակությամբ:

Կեղծիքը քողարկելու դիտավորությամբ Շահինյանը կեղծ զարդերի վրա դրել է 585 հարգի դրոշմվածք, ապա համապատասխան վճարի դիմաց զարդերը հանձնել է Շավարշ Մուրադյանին:

Վերջինս Մոսկվա չի հասել: Կեղծ զարդերն իր ու ծանոթների անուններով գրավադրել է հայաստանյան բանկերում, դրանց դիմաց ստացել ընդհանուր 25 միլիոն 158 հազար 943 դրամի վարկ, որից խաբեությամբ հափշտակել է 18 միլիոն 259 հազար 819 դրամ գումարը:

Ընդհանուր իրավասության դատարանում Շավարշ Մուրադյանն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, թե ստացած վարկերի գումարները գլխավորապես ծախսել է Մոսկվայում ծավալած բիզնեսն ընդլայնելու համար: Արայիկ Շահինյանը ևս իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ Մուրադյանի պատվերով պատրաստել է 50 կտոր շղթաներ ու թևնոցներ:

Մուրադյանը մեկ գրամի համար վճարել է 2 դոլար, ինչպես նաև փոխհատուցել է փաստացի օգտագործված ոսկու և արծաթի արժեքը: Ըստ Շահինյանի՝ Մուրադյանը մինչև օրս իրեն գումարներ է պարտք:

Շահինյանը չի ընդունել ՀՀ բանկերի ներկայացրած քաղհայցի պահանջները՝ նշելով, թե չի իմացել, որ կեղծ զարդերն իրացվելու են Հայաստանում, բացի այդ՝ անձամբ մասնակցություն չի ունեցել զարդերի գրավադրմանը, վարկերի ստացմանը, վարկերի գումարները ծախսելուն:

Ընդհանուր իրավասության դատարանը Շավարշ Մուրադյանին դատապարտել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մարտի 29-ից:

Արայիկ Շահինյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նա կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում: Պատժի սկիզբը կհաշվվի 2013 թվականի հուլիսի 15-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում