13 շիշ դյուրավառ հեղուկով թաքստոց է հայտնաբերվել հունական Սալոնիկի քաղաքի համալսարանի շենքում:
Այս մասին ասված է տեղի ոստիկանության կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
Թաքստոցը հայտնաբերել է համալսարանի աշխատակիցը, որն այնուհետ կանչել է ոստիկաններին:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն առգրավել են շշերը հետագա հետաքննության համար, գրում է RIA Novosti-ն:












































