Մայիսի 24-ին, Ժամը 10.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 31-ամյա Կարինե Ե.-ին:
Պարզվել է, որ նա 2010 թվականին շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելու մեջ է ներգրավել երեք կանանց՝ միջնորդելով սեռական հարաբերությունների մեջ մտնել տարբեր քաղաքացիների հետ և յուրաքանչյուր միջնորդության համար պահանջել և ստացել է 5.000-ից 15.000-ական դրամ:
Կատարվում է քննություն:









































