Monday, 20 05 2024
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Կործանելու այլ ճանապարհ չկա, քան սնանկ հայտարարելը. կառավարությունը դեմ է «Նաիրիտի» գործարկմանը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

 

Պարոն Գրիգորյան, կա տեղեկատվություն, որ «Նաիրիտ» գործարանի գույքը վաճառքի է հանվել: Ստացվո՞ւմ է՝ Ձեր բոլոր ջանքերը՝ գալ, նոր կառավարության հետ հանդիպել, ինչոր ծրագրեր ներկայացնել, ապարդյուն էին: Ընդհանրապես նոր կառավարության հետ Ձեր համագործակցությունը կարո՞ղ ենք ասել, որ անպտուղ եղավ:

– Դուք Ձեր հարցի մեջ բոլոր հնարավոր պատասխանները տվեցիք, ընդ որում՝ բոլորի հետ համամիտ եմ, ամեն բառի տակ ստորագրում եմ: Իսկապես շատ մեծ գործ արեցինք մենք Հայաստանի տնտեսությունը վերականգնելու համար: Հովիկ Աբրահամյանի հետ առանձնապես չէինք շփվում, որովհետև գտնում էինք, որ ցածր ինտելեկտուալ մակարդակ ունի, մասնագիտական առումով ոչ մի ընդհանուր բան չունի արդյունաբերության հետ: Եվ երկար ժամանակ մենք մեր ծրագիրը պատրաստում էինք հաջորդ իշխանությունների համար, որովհետև մեզ թվում էր, որ պարտադիր իշխանափոխություն է լինելու Հայաստանում: Սակայն Սերժ Սարգսյանը վարպետորեն ինչ-որ անիմաստ շախմատային քայլեր անելով՝ փորձեց տպավորությունը փոխել՝ Հովիկ Աբրահամյանի տեղը դրեց արտաքուստ բարեհաճ և իր ինտելեկտուալ մակարդակով շատ ավելի բարձր մի անձնավորության, որի հետ ազգը հույսեր կապեց: Եվ պատահականորեն ստացվեց այնպես, որ Հայաստանի տնտեսության վերականգնման մեր ծրագիրը ամբողջությամբ պատրաստ էր, Հովիկ Աբրահամյանի հետ արդեն պայմանավորվել էինք սեպտեմբերի 11-12-ին հանդիպել, և դրանից առաջ վարչապետը փոխվեց, և մեր սեպտեմբերյան այցը փոխեցինք, դարձրինք հոկտեմբերյան, երեք օրով եկանք Հայաստան՝ հոկտեմբերի 5-7-ը, և մեր ծրագիրը ներկայացրինք Կարեն Կարապետյանին: Թվում է՝ ինչ կարող է երազել նոր նշանակված վարչապետը. գալիս է մի հայ՝ իր հետ բերելով 10 օտարերկրյա հզոր ֆիրմաներ՝ Անգլիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Չեխիայից, Բուլղարիայից, և ներկայացնում է մի ֆանտաստիկ ծրագիր, ըստ որի՝ կարելի է Հայաստան բերել մի քանի միլիարդ եվրոյի ներդրումներ: Իհարկե կարևոր նախապայման էր, որ եթե խոսում ենք մեր արդյունաբերության զարգացման մասին, ապա առաջինը պետք է նկատի ունենանք քիմիական արդյունաբերությունը, կոնկրետ «Նաիրիտ»- ը, քանի որ քիմիան միշտ էլ եղել է առաջատարներից, կարելի է ասել համաշխարհային լիդերներից: «Նաիրիտ» գիտարտադրական միավորումն ունեցել է պրոֆեսորներ և մասնագետներ, և այդ ընդհանուր համալիրը ամբողջ ԽՍՀՄ-ի և ոչ միայն ԽՍՀՄ-ի համար՝ եղել է եզակի: Ինչի՞ց պետք է սկսենք Հայաստանի տնտեսության վերականգնումը, բնական է՝ այնտեղից, որտեղ ամենաուժեղն ենք, մենք ամենաուժեղը քիմիայում ենք և քիմիայում էլ ամենահզորը «Նաիրիտն» է: Դուք պատկերացրեք՝ իմ այս կարճ ելույթը, որ Ձեզ ներկայացրի, համոզեց իմ օտարերկրյա գործընկերներին, «Նաիրիտ»‑ը արտակարգ հետաքրքիր համակարգ է և պետք է վերականգնել: Մենք զբաղվեցինք և լոգիստիկայով, եթե ապրանքը պատրաստ է, ինչպես ենք արտահանելու և հումքը ինչպես ենք բերելու: Գազի խնդիրն անմիջապես լուծեցինք Պարսկաստանի հետ: Մարկետինգի համար նույնպես մենք լուրջ կազմակերպություններ ենք ներգրավել, որ պետք է բարձր մակարդակով արվի, և հանկարծ Հայաստանի իշխանություններից ստանում ենք այն նույն վերաբերմունքը, ինչ որ եղել է վերջին 5-6 տարիներին. սկսում են մեզ համոզել, որ մի արեք այդպիսի բան, «Նաիրիտ»‑ը բացասական բալանսով է աշխատելու, չեք ունենալու շահ: Բնական է, մենք առաջինը՝ զարմացանք, թե ինչու է մեզ իշխանությունը համոզում հակառակի մեջ, և երկրորդը՝ մենք ապացուցեցինք, որ տեսեք՝ մոտ 400 000 դոլարի չափով վճարել է կառավարությունը, և Ջակոբս անգլիական ֆիրման իրականացրել է շատ լավ աուդիտ, և մենք այդ աուդիտը ուսումնասիրել ենք, խոսել ենք հայ մասնագետների հետ և գիտենք, որ «Նաիրիտ»-ը շատ շահավետ է աշխատելու: Նրանք տեսան, որ մեզ չեն կարողանում կոտրել, սկսեցին արդեն հաջորդ խաղերը. սկզբում սկսեցին տարածել, որ Գրիգորյանի թիմը չի հասկանում՝ ինչ է խոսում, ծրագիր չունի, ծրագիրը դրեցինք դեմները, վարչապետի մակարդակով պարզվեց, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ծրագրից: Կարճ ասած՝ այս իրավիճակում, իրականում կործանելու այլ ճանապարհ չկա, քան «Նաիրիտ»-ը սնանկ հայտարարելը: Տվեցին դատարան, «Նաիրիտ»-ը հայտարարեցին սնանկ: Զարմանալի երևույթ է, թե ինչու չեն ուզում այս մարդիկ՝ «Նաիրիտ»-ը վերականգնվի և ինչու են զարտուղի ճանապարհներ ընտրում: Սնանկ հայտարարելուց առաջ մի աբսուրդային բան էլ կատարվեց. հունվարի 20-ին հայտարարվեց տենդեր, մենք այդ տենդերի թղթապանակն արդեն վաղուց տվել ենք, կազմուպատրաստ սպասում ենք տենդերին մասնակցելուն, բայց չենք կարողանում հասկանալ, թե այս ժամանակահատվածում, երբ որ սնանկ է հայտարարվում, ինչ քայլեր պետք է կատարվեն, քանի որ դրանք իրար հակասող քայլեր են լինելու: Հիմա իրենք ամեն տեսակի շեղող հայտարարություններ են անում՝ սա առողջացման համար է, սնանկ է հայտարարվել, որ կարողանանք վաճառքի հանել գործարանը. սուտ: Սնանկ է հայտարարվել նրա համար, որ ինչքան հնարավոր է փող պոկել, քամել, հանել գործարանից, ինչ-որ ծախսեր փակել և մնացածը, ինչ կմնա, եթե մեկը կուզի, կսկսեն նրա հետ բազար անել: Սա, իհարկե, հիմնովին սխալ մոտեցում է, որովհետև չի բացառվում, որ նրանք, փողի հետևից ընկնելով, այնպիսի բաներ վաճառեն, որը շատ ճակատագրական լինի արտադրության համար: Առանց այն էլ ժամանակին երրորդ գիծը վաճառել են Չինաստանին (ժամանակին Տիգրան Սարգսյանը իր եղբոր միջոցով, գիտենք, որ Չինաստանում արտադրություն դրեց, և վաճառվեց երրորդ հոսքագիծը): Ի՞նչ խայտառակություն էր դա պարունակում. Չինաստանը մինչև 35 000 տոննա կաուչուկ սկսեց արտադրել, և չինական շուկան մեր առաջ փակվեց: Չէ՞ որ այդ շուկան մերն էր: Մոտ 25.000 տոննա ենք մտածում արտադրել, ամենաշատը՝ 35 000 տոննա: Չինաստան տեղափոխված մի հոսքագիծն այդքան արտադրում է, և Չինաստանը այդքանով արդեն իր շուկան փակեց մեր առաջ: Սա ի՞նչ լոգիկա էր. ինչպե՞ս կարելի է այսպիսի բան անել, քեզ համար ինչո՞ւ ես մրցակից ստեղծում:

Այս կառավարությունը, կարծում եք, նույնպե՞ս ցանկություն չունի այս խնդրին լուծում տալու, թե՞ սա այլ քաղաքականություն է: Ի վերջո ի՞նչ է տեղի ունենում:

– Գիտեք ինչ, եթե ընդհանուր մոտենանք հարցին. մենք ինչ ծրագրով էինք եկել Հայաստան. Հայաստանը մտցնում ենք զարգացման ուղու մեջ, մի բան, որի մասին պիտի երազեն վարչապետն ու նախագահը, ես խոսել էի Մետաքսի ճանապարհի առևտրատնտեսական պալատի նախագահության հետ, և մինչև այսօր էլ պատրաստ ենք Հայաստանին ընդունելու 41 երկրների շարքը, որոնք Մետաքսի ճանապարհի ակումբի անդամ են, որտեղ չափազանց ակտիվ է Ադրբեջանը՝ Հարավային Կովկասի բոլոր ծրագրերը քաշել է իր վրա և հիանալի իրականացնում է: Հիմա մենք փորձում ենք այդ ծրագրերի մի մասը փախցնել, բերել Հայաստան, դա մեզ մոտ ստացվում է, ուզում ենք ֆինանսավորել երկաթուղին, ուզում ենք ֆինանսավորել Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի համար մեկ միլիարդ է նախատեսված, ամբողջ այդ միլիարդը կերել են, այդ միլիարդից բան չի մնացել, և հիմա էլի 850 միլիոնի կարիք ունեն, դա նշանակում է 150 միլիոն է այդ նպատակի համար օգտագործվել, եթե դեռ 850 միլիոնի կարիք ունեն: Կարճ ասած՝ այդ բոլոր ծրագրերի մեջ մենք մտել ենք և շարունակում ենք կառավարության կատաստրոֆիկ պասիվ համագործակցության պայմաններում: Այսինքն՝ կառավարությունը «Նաիրիտ»‑ի հարցում դիտմամբ է անում, քանի որ վերևից եկել է հրաման, որ «Նաիրիտ»‑ը չպիտի բացվի, որովհետև կա Տիգրան Սարգսյան և մի խումբ, որը կողոպտել է «Նաիրիտ»‑ը ( այդ խմբի մեջ ևս 4-5 անուն կա): Այսինքն՝ «Նաիրիտ»‑ի շուրջ կա ձևավորված որոշակի վերաբերմունք, իսկ համագործակցության ընդհանուր պասիվությունը, իմ կարծիքով, գալիս է նախ՝ երկրի առաջին դեմքից, ով այսօր զբաղված է իր մանր և անհասկանալի ներքին քաղաքական խնդիրների լուծմամբ, որի նպատակը իշխանության երկարաձգումն է: Բացի դրանից՝ նշանակված նախարարներն անփորձ են, գոնե մեկ տարի շատ ինտենսիվ պետք է աշխատեն, որ մեկ տարի հետո դառնան նախարար: Հիմա այս կարգի պատահական նշանակված տղաների հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք և աշխատում ենք, բայց տեղ կհասնե՞նք արդյոք. ես կարծում եմ՝ ոչ: Գիտեք՝ ինչի է նման. Ասենք՝ արհեստավարժ ու հայտնի ֆուտբոլային թիմը փոխես ու 18 տարեկան տղաների վերցնես: Մինչև այդ թիմը սկսի ֆուտբոլ խաղալ, նույնիսկ, եթե նրանք տաղանդավոր ֆուտբոլիստներ լինեն, պետք կլինի 1-2 տարի մարզվել, խաղալ իրար հետ: Հիմա մեր թիմում պատահական մարդիկ են, տաղանդավոր մարդիկ չկան, Կարեն Կարապետյանի ընկերներն են, և թե ինչ արդյունք կարելի է սպասել, այդ մասին կարելի է խոսել մեկ տարի հետո, սակայն դա նշանակում է երկրի համար ահավոր կորուստ, մեր երկիրն այսօր չուներ այնպիսի ռեսուրսներ, որ մի տարի սպասեինք: Կարճ ասած՝ այն, ինչ-որ կատարվում է, կարծես մտածված է, և մեր երկիրը չզարգացնելու նպատակով է կատարվում:

Իսկ Դուք այս ուղղությամբ ինչոր քայլեր կիրականացնե՞ք, թե՞ այլևս անօգուտ է այս կառավարության հետ որևէ քայլ:

– Գիտեք ինչ, անկեղծ ասեմ, մենք մինչև վերջ աշխատելու ենք, որովհետև նախ՝ հնարավոր է, որ հանկարծ ստացվի կառավարության հետ ինչ-որ համագործակցություն, այնպես, որ թեկուզ այդ հանկարծ ստացվելու համար մենք գնալու ենք մինչև վերջ, և երկրորդ՝ մինչև վերջ գնալու ենք, որովհետև այս կառավարության հետ եթե չստացվի, հաջորդի հետ կհամագործակցենք: Մեր նպատակը Հայաստանի տնտեսությունը վերականգնելն է, ոչ թե իշխանափոխություն անելը: Մենք գտնում ենք, որ իշխանափոխությունը պետք է մեր երկիրը փրկելու համար, բայց անկախ դրանից, մենք մեր գործն անելու ենք: Կստացվի այս կառավարության հետ, Աստված տա, իսկ եթե չի ստացվի, ամենայն հավանականությամբ, այս իշխանությունը, կառավարությունը չի մնա, իսկ հաջորդը կհասկանա առաջարկների իմաստը, և կշարունակենք մեր աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում