Միանգամայն ակնհայտ է, որ աօդաչու սարքերի հանդեպ ամերիկացիների ռազմավարությունը արդյունավետ չի լինի, այլապես դրա օգտագործումը երկրի սահմաններից դուրս արդեն ավարտված կլիներ, Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է Եմենի վարչապետի մամուլի հարցերով խորհրդական Ռաջեհ Բադին՝ արտահայտելով իր կարծիքը Մերձավոր Արևելքում ԱՄՆ իշխանությունների կողմից անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ:
Բադիի խոսքով՝ բանն այն չէ, թե անօդաչուի հարձակումից քանի մարդ զոհվեց: Եթե նման հարձակումների միջոցով հնարավոր լիներ գերակայություն ստանալ ահաբեկչության նկատմամբ, ապա ԱՄՆ-ն արդեն հաղթահարած կլիներ ահաբեչությունը Պակիստանում և Իրաքում: Սակայն հաջող ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ռազմական ուժի կիրառման վրա: Այստեղ խոսքը չի վերաբերում միայն անվտանագության սպառնալիքին:
Ահաբեկչության հիմքում ընկած են գլխավորապես տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրներ: Արյունահեղությունը կարող է հանգեցնել միայն բռնության սրման: Այդ իսկ պատճառով միանգամայն ակնհայտ է, որ անօդաչուների հարձակումները չեն կարող լինել խնդրի համարժեք լուծում:










































