Ավարտվել է տիեզերքում սնման հարցերի ուսումնասիրման NASA-ի առաջին մասշտաբային առաքելությունը: 4 ամիս առաջ՝ ապրիլին, «գաստրոնավտների» թիմն ուղևորել էր Հավայան կղզիների Մեծ կղզի՝ HI-SEAS ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Թիմի առաջնորդ Անջելո Վերմյոլենը պատմել է, թե ինչպես անցել փորձը, և ինչպիսին են այդ հետազոտության նախնական արդյունքները: Նա և իր ընկերները պետք է ապրեին փոքր գմբեթում, որը նմանեցվել էր Կարմիր մոլորակում գաղութարարների կացարանին: Ամեն անգամ, երբ նրանք պետք է դուրս գային այնտեղից, պետք է սաղավարտ հանգնեին: Նրանք շաբաթական մեկ անգամ երկրաբանական և մանրէաբանական փորձաքննություններ են անցկացրել այնպես, ինչպես կանեին Կարմիր մոլորակում:
Նախագծի գլխավոր նպատակն է եղել պարզել, թե ինչով կարող են են սնվել տիեզերագնացները Մարսի և Լուսնի վրա տևական առաքելություննրի ժամանակ: Առաջին հերթին կարևոր է հասանելիությունը մանրաթելերով հարուստ սննդին: Նրանք հաճույքով սնվել են սպիտակ հացով, չրերով ու ընդեղենով: Նրանց հատկապես պետք է եկել Nutella շոկոլադե կրեմը:
Նրանք սնվել են նաև կիսաֆաբրիկատներով: Քանի որ շատ մթերքներ երկրաժամկետ պահպանության համար են նախատեսված, դրանց որակը գոհացուցիչ չի եղել: Արդյունքներն ուսումնասիրում են փորձագետները:














































