Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակառակն էր հայտարարել։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ Ռուսաստանը Սիրիայի ռազմաբազայում տեղակայել է Սու-25 գրոհիչը։
«Ռուսներն ասում են, որ իրենք հետ են քաշվում, սակայն մենք որևէ ապացույցներ չենք տեսել։ Հակառակը, մենք գրանցել ենք, որ նոր ուժեր են գալիս»,-ասել է աղբյուրներից մեկը։
Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը համաձայվել էր կրճատել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում։











































