Օգոստոսի 20-ին, ժամը 10:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարությունում հանդիպում կունենա «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:
ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվելու են բուհերի ուսման վարձավճարների բարձրացման և բարձրագույն կրթության համակարգին վերաբերող այլ խնդիրներ:
Լուսանկարը՝ Photolure-ի







































