ԱՄՆ Սենատը քվեարկել Է երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման չեղարկման գործընթաց սկսելու օգտին, որը հայտնի Է Obamacare անունով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Սենատորներից 51-ը քվեարկել է չեղարկման օգտին, 48-ը դեմ է արտահայտվել: Քվեարկությունից հետո Սենատը կհրահանգի կոմիտեներին՝ սկսել Obamacare-ի չեղարկման օրինագծի պատրաստումը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում և ընտրություններում հաղթելուց հետո քանիցս հայտարարել Է Օբամայի առողջապահության համակարգը փոխարինելու անհրաժեշտության մասին՝ կապված դրա անարդյունավետության եւ բնակչության համար բարձր գնի հետ։









































