Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի դեմ հանդիպումից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Վնասվածքից ապաքինցվելուց հետո Մխիթարյանն ընդամենը մեկ շաբաթ է մարզվել: Հաշվի առնելով այդ ամենը, Հենրիխը հիանալի խաղ ցուցադրեց այսօր: Այլ դեպքում նա առնվազն երկու գոլ կխփեր: Հենրիխի հարվածները միշտ վտանգավոր են մրցակիցների համար»,- ասել է Յուրգեն Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավելենք, որ «Այնտրախտ»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ բաց թողեց հակառակորդի դարպասը գրավելու հնարավորությունը:








































