ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հայտարարել է այն մասին, որ խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԶԼՄ-ներում տարածված փաստաթղթի կապակցությամբ, ըստ որի Մոսկվան կոմպրոմատ ունի Թրամփի դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ ազգային հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ այդ փաստաթղթի «հեղինակը» ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն։ Կլեպերը նաև իր զայրույթն է արտահայտել այն պատճառով, որ հետախույզները գաղտնի բրիֆինգի վերաբերյալ տեղեկատվության արտահոսք են թույլ տվել մամուլ, որն անցկացվել է հունվարի 6-ին Թրամփի համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ այն պատճառով, որ մամուլում հրապարկվել են չստուգված տվյալներ, որոնց համաձայն Կրեմլը կոմպրոմատ ունի իր դեմ։








































