Մեքսիկան ակնկալում է լավ հարաբերություններ ԱՄՆ վարչակազմի հետ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, սակայն չի վճարի սահմանային պատի շինարարության համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։
«Մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ-ի հետ, օրինակ պատը, որի համար մենք չենք վճարի, սակայն մենք պատրաստվում ենք լավ հարաբերություններ ունենալ,-ասել է Նյետոն՝ ելույթ ունենալով Մեքսիկայի դեսպանների ու հյուպատոսների հետ ամենամյա հանդիպմանը։
Երեկ Թրամփը հայտնել էր, որ կսկսի սահմանային պատի շինարարությունը՝ չսպասելով Մեխիկոյի հետ բանակցությունների ավարտին։ Դրանք, ինչպես սպասվում է, կսկսվեն նրա երդմնակալությունից անմիջապես հետո։
Պատնեշի բարձրությունը պետք է կազմի մոտ 15 մետր։ Իսկ դրա արժեքը հանրապետականը գնահատել է 10-12 մլրդ դոլար։









































