Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը պարզաբանում է. «Ա. Ավանեսյանը իսպառ հերքում է բոլոր հայտարարությունները»

Ուկրաինաբնակ Աշոտ Ավանեսյանը, որին ներկայացրել են որպես Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ, հերքում է ադրբեջանական APA լրատվական գործակալության կողմից իրեն վերագրվող բոլոր հայտարարությունները, ներառյալ այն մասը, որտեղ Ավանեսյանը իբր ասել է, թե «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Արման Աբովյանը՝ նշելով, որ ամեն դեպքում տվյալ անձնավորությունը չի հանդիսանում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար և իրավունք չունի հայերի անունից հայտարարություններ անելու:

6ab2831199934489ae34644d8d12110d5c68c7aa10dac90a89pimgpsh_fullsize_distr

Աբովյանը ընդգծեց, որ իրականում ադրբեջանցիների հիմնական նպատակը եղել է ՀՀ դեսպանատան աշխատանքին խանգարելը և հայկական համայնքը վարկաբեկելը, ինչին, մեր զրուցակցի խոսքերով, ադրբեջանցիները չեն հասել:

Հունվարի 9-ին ադրբեջանական ադրբեջանական APA լրատվամիջոցը հրապարակել էր հարցազրույց Աշոտ Ավանեսյանի հետ, որի ընթացքում Ավանեսյանը ենթադրաբար հայտարարել է, թե ԼՂ հարցը «պիտի լուծվի խաղաղ ճանապարհով և պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ավանեսյանը դրանից հետո գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտարարելով, որ «դա կեղծ հարցազրույց է, դա կեղտոտ սադրանք է»:

– Պարոն Աբովյան, Աշոտ Ավանեսյանը նման հարցազրույց ի վերջո տվե՞լ է ադրբեջանական լրատվամիջոցին, թե՞ ոչ: Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել:

– Նախ և առաջ, պիտի նշեմ, որ ադրբեջանական կողմը արդեն որերորդ տարին ջանքեր է գործադրում ինչ-որ կերպ վարկաբեկելու Ուկրաինայի հայկական կուռ, կայացած համայնքը և դեսպանատան աշխատանքը, որը բավական ակտիվ է: Իրավիճակը Աշոտ Ավանեսյանի հետ հետևյալն է. մի հավաքույթի ժամանակ խոսել է, այո… Այնտեղ համատեքստից որոշ բաներ էին հանել, բայց դա, իհարկե, չի ներում Ավանեսյանին, որովհետև մարդ առաջին հերթին պիտի մտածի՝ ինչ է խոսում, երկրորդը՝ հասկանա, որ եթե ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց է տալիս կամ շփվում է ադրբեջանցիների հետ, ոչ ոք իրեն իրավունք չի տվել հայերի կամ հայկական համայնքի անունից հանդես գալու: Հայկական համայնքի ղեկավարը Վիլեն Շատվորյանն է, ոչ թե այդ անձնավորությունը: Նա բավական երկար տարիներ եղել է հայանպաստ գործերի մեջ, ունի, իհարկե, իր լուման, ոչ ոք դա չի հերքում, բայց իր «տոլերանտ» պահվածքը ի վերջո հարվածեց հենց իրեն:
– Ես լսում էի APA-ի հրապարակած ձայնագրությունը, որտեղ նա ռուսերեն էր խոսում թուրքական ակցենտով, որոշ տեղերում նաև թուրքերեն էր պատասխանում: Դա իր ձայնագրությո՞ւնն է:

Եթե նկատել եք, նա նույնիսկ ռուսերեն էլ չի կարողանում լավ խոսել: Երբ հարցազրույցը հայտնվեց համացանցում, նա անմիջապես հրապարակեց հերքումը իր ֆեյսբուքյան էջում, որ «իմ ասածը ձևափոխել են, խեղաթյուրել են» և այլն: Ես չեմ բացառում նաև այն, որ հնարավոր է՝ իր այդ հարցազրույցը որոշակի տեխնիկական մեթոդներով բերել են այն տեսքին, որը հրապարակվել է, որովհետև եթե նկատեցիք, ադրբեջանցիները ոչ թե տեսագրություն են տեղադրել, այլ ձայնագրություն: Եթե ուշադիր լսենք, այնտեղ կտրտվող պահեր կան:

Այն փաստը, որ նա դնում է հերքումը, հանում է, հետո ինչ-որ հայտարարություններ է անում, արդեն ցույց է տալիս, որ մարդը, նախ, շատ խառնված տարակուսանքի մեջ, երկրորդն էլ՝ ադրբեջանցիները չհասան իրենց նպատակին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ադրբեջանցիների նպատակը այդ անձնավորությունից հարցազրույց վերցնելը կամ այդ թեզերի հնչեցումը չէր, ադրբեջանցիների հիմնական նպատակն է սեպ խրել, վարկաբեկել կամ փորձել խանգարել ՀՀ դեսպանատան և հայկական համայնքի աշխատանքին: Պարզ է, որ իրենք իրենց նպատակին չհասան:

– Հայկական մամուլում, սոցիալական ցանցերում ուշադրության էր արժանացել հարցազրույցի հատկապես այն հատվածը, որտեղ Ավանեսյանը, ըստ APA-ի, խոսել է Ղարաբաղյան հիմնախնդրի մասին և ասել. «Ըստ իս` կողմերին կհաջողվի համաձայնության գալ: ՀՀ խորհրդարանում արդեն խոսում են տարածքները վերադարձնելու մասին: Կարծում եմ` հենց այդպես էլ կլինի, օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»: Դուք նրան հարցրե՞լ եք՝ ինքն արել է այս արտահայտությունը, թե՞ ոչ:

Նա իսպառ հերքում է իրեն վերագրվող նմանատիպ բոլոր հայտարարությունները: Ուկրաինայի հայը ի՞նչ կապ ունի Հայաստանի խորհրդարանի հետ կամ ի՞նչ գիտի՝ դրանք ինչ հայտարարություններ են: Սա այնքան անհեթեթ է: Երբ նրան ճակատային հարցը տրվել է, նա ոտքից գլուխ հերքել է:

– Դուք ասացիք, որ նա կապ չունի Ուկրաինայի հայ համայնքի հետ: Ո՞վ է Ավանեսյանը, ի՞նչ դերակատարում ունի:

– Ուկրաինայի համայնքի ղեկավարը Վիլեն Շատվորյանն է: Այդ անձնավորությունը՝ Ավանեսյանը, ժամանակին գլխավորում էր Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը, նմանատիպ ինչ-որ կազմակերպություն, որը 2012 թ. մտավ Ուկրաինայի հայկական միություն՝ «Союз армян Украины», որը միակ լեգիտիմ հայկական կազմակերպությունն է, և որն իր կազմի մեջ է ընդգրկել բոլոր հայկական կազմակերպությունները Ուկրաինայում: Նա համայնքի ղեկավար չի: Դա պաշտոնապես հայտարարում եմ: Նա իրավունք չունի խոսել համայնքի անունից: Նույնիսկ եթե ենթադրենք, որ նման բաներ ասել է, ենթադրենք, ամեն դեպքում նա հերքում է իսպառ կերպով, երկու անգամ գրառում է արել, որ իր համար Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անկախությունը գերագույն արժեք է, որը չի քննարկվում: Իր դիրքորոշումը հետևյալն է, որ հնարավոր է խոսել ադրբեջանական կողմի հետ, եթե ադրբեջանական կողմը ընդունում է ԼՂՀ անկախությունը:

Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ գոյություն ունի բանակցային ձևաչափ, և ոչ ոք, այդ ձևաչափից բացի,  իրավունք չունի ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, հատկապես մեկը, որը չի հանդիսանում հայկական համայնքի ղեկավար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում