Ավստրալացի հետազոտողների խումբը ստեղծել է գարեջուր, որը խումհար չի հարուցում, գրում է The Daily Mail-ը:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել օրգանիզմի ջրազրկումից՝ խումհարի հիմնական պատճառից, առաջարկել են ավելացնել էլեկտրոլիտներ: Դրանք օգնում են հեղուկը պահել օրգանիզմում ու հաջողությամբ կիրառվում են սպորտային ըմպելիքներում:
Նոր գարեջրի հիմնական թերությունը դրա թնդությունն է. գիտնականները ստիպված են եղել նվազեցնել ալկոհոլի պարունակությունը, սակայն, ըստ հետազոտողների, դա ըմպելիքի համի վրա ոչ մի կերպ չի անդրադարձել:










































