Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում գործարարների է կալանավորել, հաղորդում է է T24.com.tr կայքը։
110 գործարարի հարցաքննելուց հետո դատախազությունը որոշում է կայացրել նրանցից 60-ին կալանավորելու վերաբերյալ: Գործարարները մեղադրվում են գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեջ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:







































