ԱՄՆ Այդահո նահանգի կենտրոնական հատվածում անտառային հրդեհի պատճառով տարհանվել են 2250 տների բնակիչներ: Կրակը տարածվել է ավելի քան 400 քառ. կմ տարածության վրա, այրվել են մոտ տասնյակ կառույցներ:
Ըստ քաղաքի իշխանությունների գնահատականների՝ տարերքը կարող է 8 մլրդ դոլարի վնաս հասցնել, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել է օգոստոսի 7-ին՝ կայծակի հարվածի պատճառով:








































